ՆՈՒՌ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը, արգենտինահայ գործարար և բարերար Էդուարդո Էուրներկյանի կողմից հիմնադրված կազմակերպություն է, որի նպատակներից է՝ իրականացնել կրթական, մշակութային, գյուղատնտեսական, բարեգործական և այլ բնույթի ծրագրեր:
2011թ. հունվարի 26-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և պարոն Էդուարդո Էուրնեկյանի միջև կնքվել է Համաձայնագիր՝ 2005թ. Համաշխարհային տնտեսական ֆորումում Նիկոլաս Նեգրոպոտեի կողմից ներկայացված ՛՛Մեկ համակարգիչ՝ յուրաքանչյուր երեխայի համար՛՛ (OLPC) ուսումնական ծրագիրը ԼՂՀ կրթական համակարգում ներառելու և ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) անվանումով իրականացնելու մասին:
Է. Էուրնեկյանի կարծիքով, համաշխարհային հանրությունը պարտավոր է ապահովել կրթության և տեղեկատվության հասանելիությունն աշխարհի բոլոր երեխաների համար: Նա հատուկ շեշտում է, որ հայերն ամբողջ աշխարհում, անձնապես, կամ կազմակերպությունների միջոցով, պետք է օժանդակեն ապագա սերունդների կրթությանն ու իրենց լուման ներդնեն:
«Այսօր ես փորձում եմ ցանել ԼՂՀ երեխաներին համաշխարհային հանրության մեջ ընդգրկելու միջազգային ջանքերի սերմերը: Նրանք արժանի են համապատասխան կրթություն ստանալուն և տեղեկատվության աշխարհ մուտք ունենալուն:»
«Համաշխարհային հանրությունը Լեռնային Ղարաբաղը տեսնում է միայն պատերազմի ու տարածաշրջանային հակամարտության միջոցով: Մարդիկ չեն տեսնում այն երեխաներին, որ ծնվել ու ապրում են այնտեղ: Այս երեխաները ևս պետք է օգտվեն համամարդկային իրավունքներից, ինչպիսիք են՝ կրթությունն ու տեղեկատվության հասանելիությունը: ՆՈՒՌ-ի միջոցով փորձում եմ կամուրջ ստեղծել Լեռնային Ղարաբաղի երեխաների ու աշխարհում առաջարկվող լավագույն կրթությունը ստանալու հնարավորության միջև:»
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ՆՈՒՌ ծրագիրը նպատակ է հետապնդում.
• Նպաստել կրթական որակի բարձրացմանը՝ դասարանում, դպրոցում և ընտանեկան մթնոլորտում տեխնոկոգիայի առկայության միջոցով:
• Խթանել հավասար հնարավորությունների ընդլայնումը՝ յուրաքանչյուր երեխայի մի համակարգիչ տրամադրելու միջոցով:
• Մշակել երեխա-ուսուցիչ-դպրոց-ընտանիք-երեխա հարաբերությունները:
• Խթանել դյուրակիր համակարգչի կիրառումը՝ որպես մանկավարժական առաջարկությունների օժանդակ մաս:
• Ներդնել կրթական բովանդակություն՝ առկա տեխնոլոգիական միջոցների կիրառմամբ:
• Ստեղծել մանկավարժական-տեխնիկական օժանդակության համակարգ՝ համապատասխան զարգացումն ապահովելու համար:
• Ապահովել ծնողների մասնակցությունը՝ տեխնոլոգիայի ճիշտ և պատասխանատու կիրառման համար, ինչը կնպաստի երեխային, ինչպես նաև՝ նրա ընտանիքին:
• Ապահովել բոլոր կողմերի մասնակցությունը՝ համապատասխան տեղեկատվության ստեղծման և որոշումների կայացման համար:
• Ավելի հետաքրքիր դարձնել առկա կրթական ծրագրերը՝ տեխնոլոգիական բոլոր հնարավոր միջոցների օգտագործման միջոցով:
Վերոհիշյալ նպատակների իրականացմանը նպաստելու ուղղությամբ, կիրառվում են հետևյալ սկզբունքները.
• Համակարգիչը ստանալու պահից սկսած, այն դառնում է աշակերտի սեփականությունը՝ համաձայն այն պայմանների, որոնց ծանոթանում է յուրաքանչյուր աշակերտի ծնողը՝ երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով:
• Համակարգչի կիրառումը պետք է հիմնականում ունենա կրթական ուղղվածություն, այսինքն՝ լինի ուսումնական գործընթացի հետ կապված:
• Ծրագրի կողմից հետագա տեխնիկական սպասարկման ապահովման նպատակով, համակարգիչները համարակալվում և համապատասխանեցվում են աշակերտների տվյալների հետ: Այդ պատճառով, բացառվում է դրանց փոխանակումն աշակերտների միջև:
• Ծրագրի կողմից ապահովված առցանց կապը վերահսկվում է մասնագետների կողմից՝ անչափահասների անվտանգությունն ապահովելու նպատակով: Ամեն դեպքում, ակնկալվում է ծնողի, ուսուցչի կամ այլ պատասխանատու անձի կողմից համակարգչի պատշաճ օգտագործմանն ուղղված վերահսկումը:
• Ծրագիրը պարբերաբար առցանց կտեղադրի համապատասխան ուսումնական նյութեր, որոնց միջոցով ուսուցիչները հնարավորություն կունենան դասընթացներ կազմակերպել, իսկ աշակերտները՝ կկարողանան համապատասխան աշխատանքներ կատարել:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ՆՈՒՌ ծրագրի աշխատանքները սկիզբ են առել 2011թ.: Իր գործունեության սկզբնական փուլի հիմնական նպատակն էր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, մասնավորապես՝ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների դպրոցների աշակերտների ապահովումը դյուրակիր համակարգիչներով:
2012 թվականին, առաջին XO տեսակի դյուրակիր համակարգիչները ուղարկվեցին Ստեփանակերտ: Կազմակերպվեցին դասընթացներ ուսուցիչների համար: Նոր տեսակի համակարգչի հետ ծանոթանալուն զուգահեռ, Ստեփանակերտի տասներկու դպրոցների, Շուշիի երեք դպրոցների և հարակից Քարին Տակ գյուղի դպրոցի աշակերտներն, ինչպես նաև՝ ուսուցչական կազմն ապահովվեցին համակարգիչներով: Դպրոցներում տեղադրվեցին սերվերային համակարգիչներ և այլ անհրաժեշտ սարքավորումներ:
2013 թվականին, արդեն տարրական դպրոցի շուրջ 4000 աշակերտ ունեցավ իր անձնական համակարգիչը: Ծրագիրն առավել թափով շարունակվեց նաև հաջորդ տարում Ստեփանակերտից և Շուշիից բացի՝ ծավալվելով դեպի ԼՂՀ այլ շրջկենտրոններ՝ Մարտունի, Ասկերան, Մարտակերտ, Հադրութ, Բերձոր, Քարվաճառ:
Միաժամանակ, ՆՈՒՌ ծրագիրը նույնպիսի գործունեություն է ծավալել Երևանում և Էջմիածնում: Համակարգիչների տարեկան հանձնումներ են իրականացվել Երևանի հ. 76 «Արգենտինյան Հանրապետություն» և Էջմիածնի «Էդուարդո Էուրնեկյան» դպրոցներում:
Նկատելով, որ անհրաժեշտ է նաև ապահովել ավելի բարձր տարիքի աշակերտների համակարգչային գիտելիքների կիրառումը, ծրագիրը 2013-2015թթ. 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտներին, բաժանել է 3000 Classmate տեսակի համակարգիչներ: Նպատակն այն է, որ Classmate տեսակի համակարգիչներով աշակերտներն աշխատեն 6-րդից մինչև 9-րդ դասարանների տարբեր առարկաների ուսումնական գործընթացում:
2016-2017 ուստարվա ընթացքում, Ծրագիրն իր գործունեությունն ընդլայնել է այլ բնակավայրերում: Համակարգիչներ են հանձնվել ԼՂՀ Հաթերքի, Ուղտասարի, Հացիի, Նոր Սեյսուլանի, Վանքի, Մեծ Թաղլարի, Ուխտաձորի, ինչպես նաև՝ ՀՀ Ակնաշենի և Լուսագյուղի դպրոցների աշակերտներին:
Մինչև օրս, ՆՈՒՌ ծրագիրը հանձնել է 9616 համակարգիչ, որոնցից՝ 7603 XO տեսակի (1-ից 4-րդ դասարաններ) և 2058 Classmate տեսակի համակարգիչներ (6-րդ և 7-րդ դասարաններ):
Ստորև ներկայացնում ենք համապատասխան աղյուսակն՝ ըստ տեսակի և յուրաքանչյուր հաստատությունում աշակերտների քանակի.
No | ԴՊՐՈՑ` | XO | CLASSMATE |
---|---|---|---|
1. | Էջմիածնի «էդուարդո Էուրնեկյան» դպրոց | 246 | 120 |
2. | Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 դպրոց | 213 | 30 |
3. | Ստեփանակերտի թիվ 1 դպրոց | 1116 | 329 |
4. | Ստեփանակերտի թիվ 2 դպրոց | 628 | 185 |
5. | Ստեփանակերտի թիվ 3 դպրոց | 253 | 65 |
6. | Ստեփանակերտի թիվ 4 դպրոց | 103 | 31 |
7. | Ստեփանակերտի թիվ 5 դպրոց | 289 | 83 |
8. | Ստեփանակերտի թիվ 6 դպրոց | 215 | 67 |
9. | Ստեփանակերտի թիվ 7 դպրոց | 1217 | 326 |
10. | Ստեփանակերտի թիվ 8 դպրոց | 93 | |
11. | Ստեփանակերտի թիվ 9 դպրոց | 342 | 105 |
12. | Ստեփանակերտի թիվ 10 դպրոց | 685 | 185 |
13. | Ստեփանակերտի թիվ 11 դպրոց | 37 | |
14. | Ստեփանակերտի թիվ 12 դպրոց | 56 | 21 |
15. | Ասկերանի միջնակարգ դպրոց | 39 | 33 |
16. | Մարտակերտի թիվ 1 դպրոց | 110 | 53 |
17. | Մարտակերտի թիվ 2 դպրոց | 42 | 29 |
18. | Մարտունու թիվ 1 դպրոց | 66 | 40 |
19. | Մարտունու թիվ 2 դպրոց | 98 | 40 |
20. | Հադրութի միջնակարգ դպրոց | 99 | 54 |
21. | Շուշիի Խ. Աբովյանի անվան դպրոց | 358 | 49 |
22. | Ղազարյանի անվան դպրոց | 76 | |
23. | Մուրացանի անվան դպրոց | 15 | |
24. | Քարին տակի դպրոց | 49 | |
25. | Քարվաճառի դպրոց | 26 | 28 |
26. | Բերձորի թիվ 1 դպրոց | 50 | 19 |
27. | Բերձորի թիվ 2 դպրոց | 39 | 17 |
28. | Խաչարձանի դպրոց | 30 | 50 |
29. | Գավառի մանկատուն | 35 | |
30. | Շատինի դպրոց | 110 | |
31. | Գեղադիրի դպրոց | 30 | |
32. | Հաթերքի դպրոց | 126 | |
33. | Հացիի դպրոց | 17 | |
34. | Վանքի դպրոց | 97 | |
35. | Ուխտաձորի դպրոց | 33 | |
36. | Մեծ Թաղլարի դպրոց | 92 | |
37. | Ուղտասարի դպրոց | 43 | |
38. | Նոր Սեյսուլանի դպրոց | 42 | |
39. | Ակնաշենի դպրոց | 125 | 50 |
40. | Լուսագյուղի դպրոց | 49 | |
41. | Արարատի դպրոց | 57 | |
42. | Հարժիսի դպրոց | 37 | |
43. | Գեղանիստի դպրոց | 40 | |
44. | Աստղաձորի դպրոց | 80 | |
45. | Ականաբերդի դպրոց | 12 | |
46. | Նոր Բրաջուրի դպրոց | 14 | |
47. | Նոր Գետաշենի դպրոց | 6 | |
48. | Դադիվանքի դպրոց | 5 | |
49. | Եղեգնուտի դպրոց | 8 | |
50. | Զուարի դպրոց | 5 | |
51. | Նոր Էրքեջի դպրոց | 8 | |
52. | Նոր Խարխապուտի դպրոց | 8 | |
53. | Ծարի դպրոց | 3 | |
54. | Հավսաթաղի դպրոց | 5 | |
55. | Նոր Ղարաչինարի դպրոց | 4 | |
56. | Նոր Մանաշիդի դպրոց | 6 | |
57. | Չարեքտարի դպրոց | 13 | |
58. | Նոր Վերնիշենի դպրոց | 8 | |
59. | Քնարավանի դպրոց | 6 | |
Ընդամենը` | 7603 | 2120 |
XO ԵՎ CLASSMATE ՏԵՍԱԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այս երկու համակարգիչները հիմնովին տարբերվում են իրարից՝ թե՛ արտաքին տեսքով, թե՛ ծրագրաշարով և ներքին կազմվածքով:
XO-համակարգիչը, նախատեսված լինելով դպրոցական տարրական օղակի համար, աշակերտների տարիքային աստիճանական աճին զուգահեռ կորցնում է իր արդիականությունը: XO-ի պարզեցված ծրագրաշարը բավականին սահամնափակ է դառնում արդեն միջին օղակի աշակերտի համար: Իսկ Classmate համակարգիչը, լինելով այժմ կիրառվող ծրագրերով հագեցած՝ օգտագործման լայն հնարավորություններ է ընձեռում:
Classmate համակարգիչը (հին անվանումը՝ Eduwise) հանդիսնաում է Intel համաշխարհային ընկերության աշխատանքների արգասիքը:
Որպես կանոն՝ համակարգչային տարրական գիտելիքներ են համարվում օպերացիոն համակարգի մասնակի տիրապետումը (Windows XP, Windows 7, Windows 8, Windows 10), համացանցի կիրառումը և առաջնահերթ Microsoft Office (Word, Excel, Outlook և այլն) ծրագրաշարի տիրապետումը: Այս և մնացյալ բոլոր ծրագրերի հնարավորությունները տալիս է Classmate համակարգիչը:
Լինելով ավելի ամուր կառուցվածքային առումով և արտաքին տեսքից ամբողջությամբ հարմարեցված փոքրահասակ երեխաների օգտագործաման համար, XO-համակարգիչները ներքին սարքավորումների առումով և արագագործությամբ բավականաչափ զիջում են Classmate-ին:
Հաշվի առնելով վերը նշված տարբերությունները, ՆՈՒՌ ծրագրի համաձայն՝ աշակերտը դպրոց մուտք գործելուց ստանում է XO համակարգիչը և տարրական օղակի հնգամյակn ավարտելուց հետո հնարավորություն ստանում համակարգիչը հանձնել և ստանալ Classmate տեսակի համակարգիչը:
OLPC XO 1.75 | Intel Classmate Clamshell EF10MI2 | |
---|---|---|
Պրոցեսոր | ARM v7 800 mhz | Intel Celeron N2806 1.6GHz |
Օպերատիվ հիշողություն | 1GB DDR3 RAM | 4GB DDR3L 1600 RAM |
Հիշողություն | 8 GB flash memory | 500 GB HDD |
Էկրան | 7,5’’ TFT 1200×900 | 10,1’’ 1366×768 HD LCD |
Օպերացիոն համակարգ | Linux Fedora 18 with Sugar software | Windows 8.1 64bit (upgradeable to Windows 10) |
Ցանցային հնարավորություններ | WiFi, a unique wireless mesh network technology | LAN, WiFi, Bluetooth 4.0 |
ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
Համակարգչի խնամքը ՆՈՒՌ ծրագրի համար մշտապես եղել է կարևորագույն դրույթ և պայման՝ աշակերտների համակարգչից զրկվելու պայմանից խուսափելու նպատակով: Այդ պատճառով, Ծրագրում գործում է անվճար տեխնիկական ծառայություն, որը համալրված է հատուկ մասնագետներով: Տեխնիկական ծառայությունը կատարում է վերանորոգման, ծրագրերի թարմացումների աշխատանքներ:
Համակարգչի հետ կապված խնդիրները բաժանվում են երկու մասի՝ Hardware (Սարքավորման) և Software (Ծրագրային): Յուրաքանչյուր տեսակի խնդիր պետք է լուծում ստանա միմիայն մեր մասնագետների կողմից, խորհուրդ չի տրվում այլ տարբերակների դիմելը: Այս դեպքում, համակարգիչը կորցնում է հետագայում տեխնիկական սպասարկում ստանալու հնարավորությունը:
Յուրաքանչյուր խնդրի առաջացման դեպքում, աշակերտը, ծնողը կամ դպրոցի պատասխանատուն կարող է կապ հաստատել ՆՈՒՌ ծրագրի գրասենյակի հետ (Երևանում կամ Ստեփանակերտում) և համապատասխան խորհրդատվություն ստանալ: Դիմողի խնդիրը գրանցվում է (ինչը հնարավորություն է տալիս ապահովել վիճակագրություն), որից հետո համակարգիչը հանձնվում է համապատասխան տարածքի տեխնիկական սպասարկողներին՝ անսարքությունը վերացնելու նպատակով: