ՆՈՒՌ-ը Արմավիրի մարզում
06/12/2016

Կատեգորիաներ: Նորություներ
Արմավիրի մարզի Ակնաշենի (125 համակարգիչ) և Լուսագյուղի (49 համակարգիչ) միջնակարգ դպրոցների աշակերտները ՆՈՒՌ-ի կողմից ստացան XO համակարգիչներ:
Համակարգիչների բաժանման գործընթացին զուգահեռ կազմակերպվեցին վերապատրաստման դասընթացներ՝ մի քանի խմբերով: Աշակերտները միանգամից ծանոթացան համակարգչի ծրագրերին և շատ հեշտությամբ աշխատանքներ կատարեցին մի քանի ծրագրերով:
Ուսուցիչները ևս շատ հետաքրքրությամբ կատարում էին աշխատանքները և հույս հայտնեցին, որ համակարգիչները մեծ նպաստ կունենան երեխաների կողմից կրթական ծրագրերի հեշտ յուրացմանը: Առանձնահատուկ ակտիվություն նկատվեց ներառական կրթական համակարգում ընգրկված երեխաների մոտ, որոնք հավասար ուժերով ընգրկվեցին համընդհանուր աշխատանքի մեջ: