ՆՈՒՌ-ը Արարատի և Սյունիքի մարզերում

06/12/2016
Հեղինակ: Rafael Aramyan
Կատեգորիաներ: Նորություներ

ՆՈՒՌ-ի հերթական ճանապարհը դեպի Արցախ այս անգամ ուրիշ ուղիով ընթացավ: Արարատի մարզի Արարատ գյուղի դպրոցի աշակերտները անհամբեր սպասում էին իրենց համակարգիչներին: Մի քանի խմբեր կազմելով՝ աշակերտները ակտիվ մասնակցեցին ՆՈՒՌ-ի կողմից կազմակերպված դասընթացներին: Մեծ էր նաև ուսուցիչների ոգևորությունը, որը իր դրական ազդեցությունը կունենա ծրագրի հետագա աշխատանքների և նպատակների իրագործման համար:
Շարունակելով ճանապարհը, ՆՈՒՌ-ը ուղևորվեց Սյունիքի մարզի Հարժիս գյուղի միջնակարգ դպրոց: Այստեղ ևս մեծ ուրախությամբ ընդունեցին ծրագրի պատրաստած նվերը և շնորհակալական խոսքեր ուղղեցին բարերար՝ Էդուարդո Էուռնեկյանին, ծրագրի ղեկավարներին ու աշխատակիցներին:
Կազմակերպված դասընթացներն անցան մեծ ոգևորությամբ: